Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն
05.03.2025
Մարտի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելության մասնակից քաղաքացիները դիմում ներկայացրին աշխատանքի տեղավորման, բնակարանի տանիքի վերանորոգման, բուժման, վառելափայտի և կենցաղային իրերի ձեռքբերման, ինչպես նաև սոցիալական բնույթի տարբեր խնդիրների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացված դիմումներին պատասխան կտրվի լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում։