Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում մարզի բուժհիմնարկների ներկայացուցիչների հետ

05.03.2025

Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) իրազեկման միջազգային օրվա շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում անցկացվեց հանդիպում, որին հրավիրված էին Գեղարքունիքի մարզի բժշկական, առողջության առաջնային պահպանման կենտրոնների, բժշկական ամբուլատորիաների ընտանեկան բժիշկներ և տարբեր մասնագիտություններ ունեցող բուժաշխատողներ։
Հանդիպման ընթացքում բանախոս, Կարմիրգյուղի բժշկական ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ Լուսինե Մուսոյանն անդրադարձավ ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներին` կարևորելով արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ համակարգված պայքարը, նշելով, որ մարդու պապիլոմավիրուսն արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է։
Անդրադառնալով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից բնակչության շրջանում պապիլոմավիրուսի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումներին Լուսինե Մուսոյանը նշեց, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումը կարող է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը։
Նրա խոսքով՝ ԱՀԿ-ի, ՀՀ կառավարության և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ ջանքերով հնարավոր է մինչև 2030թ․ Հայաստանում վերացնել արգանդի պարանոցի քաղցկեղը` որպես հանրային առողջապահության խնդիր։
Աշխարհում այն կանանց շրջանում չորրորդ, իսկ Հայաստանում երկրորդ ամենատարածված քաղցկեղն է: ՄՊՎ-ի դեմ պատվաստումը, ինչպես նաև պարբերաբար իրականացվող սքրինինգներն արդյունավետ միջոց են՝ պաշտպանելու կանանց արգանդի պարանոցի քաղցկեղից:
Հանդիպման ավարտին ներկաները ստացան մասնագիտական հարցերի պատասխաններ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 15:47:28