Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում անցկացվել է «Լինենք առողջ» խորագրով «Գեղարքունյաց ձմեռ – 2025 » մարզամշակութային միջոցառումը

04.03.2025

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ 2025 թվականի փետրվար ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզում անցկացվել են «Լինենք առողջ» խորագրով «Գեղարքունյաց ձմեռ–2025» մարզամշակութային միջոցառումներ, որոնց նպատակն է նպաստել Գեղարքունիքի մարզի համայնքներում ձմեռային մարզաձևերի և ազգային խաղերի մասսայականացմանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական կազմակերպությունների կողմից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուղղությամբ իրականացվող համագործակցված աշխատանքներին, մարզի ազգաբնակչության առօրյայում առողջ ապրելակերպի արմատավորմանը։
Մարզամշակութային միջոցառումներն անցկացվել են Գեղարքունիքի մարզի հանրակրթական բոլոր հաստատություններում, ապա մարզի համայնքներում։
Միջոցառումների ընթացքում առաջարկվել է հետևյալ ծրագիրը․
․Մասսայական դահուկավազք /կամ կրոսավազք 300մ, 500մ և 1000 մետր /
․Մրցումներ՝ սահնակներով
․Պարանի ձգում /թիմերով/
․8 կգ և 16 կգ կշռաքարերի բարձրացում /ազատ ոճով /
․ Մարզական ցուցադրական ելույթներ,
․ Սպորտային տարաբնույթ խաղեր՝ /մինի ֆուտբոլ, ձմեռային վոլեյբոլ, շարժական խաղեր, դասական վոլեյբոլ, բասկետբոլ, շախմատ, շաշկի, նարդի և այլն/
․Բարձունքի գրավում
․Ձնագնդիով /կամ թենիսի գնդակով/ հարված նշանակետին
․Հրաձգություն օդամղիչ հրացանից՝ 10 մետր հեռավորությունից /ազատ ոճով, 5 կրակոց /
․Սպորտլանդիայի անցկացում
․Մրցումներ` ազգային խաղաձևերից
Ազգային կոխ ըմբշամարտի անցկացում երեք քաշային կարգերում / մինչև 40 կգ, 50 կգ և 60 կգ/ ։
Մրցավարական հանձնաժողովների կողմից լավագույն արդյունք ապահոված կառույցները, հաստատությունները, թիմերը և անհատները խրախուսվել են հանրակրթական դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների կողմից շնորհված հավաստագրերով, շնորհակալագրերով, պատվոգրերով, հուշանվերներով և հուշամեդալներով։
Միջոցառումների կազմակերպման և ղեկավարման աշխատանքներն իրականացվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, համայնքապետարանների աշխատակազմերի և ուսումնական հաստատության տնօրինության կողմից ձևավորված կազմակերպման և անցկացման կազմկոմիտեների կողմից։
«Լինենք առողջ» խորագրով «Գեղարքունյաց ձմեռ–2025» մարզամշակութային միջոցառումները լուսաբանվել են համայնքապետարանների և հանրակրթական հաստատությունների սոցիալական հարթակներով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 15:47:28