Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դիտարկեց Վաղաշենի դպրոցական շենքի հիմնանորոգման աշխատանքները

28.02.2025

Աշխատանքային շրջայցի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ եղավ Վաղաշենի միջնակարգ դպրոցում, որտեղ 2024 թվականի նոյեմբերի վերջերից մեկնարկել և ընթանում են դպրոցական շենքի հիմնանորոգման աշխատանքները։
Մարզպետը դիտարկեց շինարարական աշխատանքների ընթացքը, զրուցեց շինարարների հետ, նկատված թերությունների վերացման շուրջ տվեց համապատասխան հանձնարարականներ։
Վաղաշենի միջնակարգ դպրոցը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։ Հիմնանորոգման աշխատանքների իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 187 միլիոն 200 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետական բյուջեի միջոցներից։
Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել 240 օրվա ընթացքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 15:47:28