Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Վարդենիսի ԲԿ
26.02.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղ ՀՀ պետական բյուջեի «Առողջապահական ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ» ծրագրի «Առողջապահական համակարգի պետական առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին ֆինանսական աջակցության հատկացում» միջոցառման իրականացման նպատակով հատկացվել է 20 միլիոն ՀՀ դրամ գումար:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվում են Վարդենիսի ԲԿ հիվանդանոցային մասնաշենքի մասնակի ներքին հարդարման և ընթացիկ վերանորոգման աշխատանքներ՝ մինչև կմեկնարկի նոր բժշկական կենտրոնի կառուցումը։
Աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի նոյեմբերին, իսկ ավարտը նախատեսվում է 2025 թվականի մայիս ամսին։
Մարզպետը դիտարկեց ԲԿ-ում ընթացող վերանորոգման աշխատանքների ընթացքը, առանձին հարցերի շուրջ տվեց ցուցումներ և հանձնարարականներ, ապա հանդիպում ունեցավ բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ։