Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

24.02.2025

Փետրվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստերաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին, ինչպես նաև կրթական ու նախակրթկան հաստատությունների մուտքերում ձնամաքարման աշխատանքների կազմակերպման, Շողակաթի միջնակարգ դպրոցի տարածքում նոր մանկապարտեզի շենքի կառուցման հնարավորությունների դիտարկման, համայնքների կողմից տրված շինարարական թույլտվությունների ժամկետների վերաբերյալ մշտադիտարկման իրականացման, Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ և Լեռնակերտի հիմնական դպրոցների շինարարական աշխատանքների ավարտի կանխատեսվող արդյունքների, Ջաղացաձորում նոր բուժակմանկաբարձական կետի կառուցման, 2025 թվականին մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մեկնարկի հետ կապված հարցեր։
Խոսվեց նաև 2023-2024 թվականներից 2025 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի ավարտի ժամկետների հստակեցման, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում կառուցված կամ հիմնանորոգված մանկապարտեզների բացման նախապատրաստական աշխատանքների, համայնքների ներսում հիմնանորոգված ճանապարհների եզրերում ծառատնկման ու կանաչապատման աշխատանքներ նախատեսելու և այլ հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ Կանանց տոնի կապակցությամբ Գավառի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում կազմակերպել թատերական ներկայացում՝ հրավիրելով և մեծարելով մարզի կին աշխատողներին, հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին։
Մեկ այլ հանձնարարականի համաձայն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության կողմից պետք է ներկայացվի պահանջվող այն բուժսարքավորումների ցանկը, որոնց ձեռքբերումը կնպաստի տվյալ բուժհաստատության կարողությունների զարգացմանը։
Խորհրդակցության ավարտին մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 15:47:28