Նորություններ
Գեղարքունիքի մարզում բոլոր ավտոճանապարհները բաց են և անցանելի
24.02.2025

Փետրվարի 24-ի ժամը 9։30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում բոլոր ավտոճանապարհները բաց են և անցանելի, սակայն ճանապարհների առանձին հատվածներում առկա է մերկասառույց։
Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, ինչպես նաև մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհները բաց են և անցանելի։