Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված բարեփոխումների արդյունքում մարզից ներառված բնակավայրերի ցանկ

24.02.2025

ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվել են բարեփոխումներ՝ հիմնական պայմաններում կատարելով վերջնական փոփոխությունները, մասնավորապես` 1 անձի գծով տրվող աջակցության չափի և առանձին՝ ավելի բարձր աջակցությամբ բնակավայրերի ցանկերի մասով։
Եթե շահառու ընտանիքն ընտրում է ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, ապա իրացվող հավաստագրի արժեքում ներառվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողի նկատմամբ մակերեսի սահմանաչափ չի կիրառվում․ տվյալ դեպքում աջակցությունը սահմանվում է մինչև 4 մլն դրամ՝ 3-ի փոխարեն։
ՀՀ Գեղարքունիքի մարզում սահմանվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառվել են մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքների 39 բնակավայրեր։
Դրանք են՝
Ճամբարակ համայնք
Ճամբարակ քաղաք, Աղբերք, Այգուտ, Անտառամեջ, Արտանիշ, Բարեպատ, Գետիկ, Դպրաբակ, Թթուջուր, Ծափաթաղ, Կալավան, Ձորավանք, Ճապկուտ, Մարտունի Ջիլ, Վահան բնակավայրեր
Վարդենիս համայնք
Ազատ, Ախպրաձոր, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Դարանակ, Զառիվեր, Կախակն, Կութ, Կուտական, Մաքենիս, Ներքին Շորժա, Նորաբակ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Վերին Շորժա, Տրետուք, Փամբակ բնակավայրեր։
Բարեփոխումների վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշմանը ծանոթանալ հետևյալ հղումով
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=193973
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 15:47:28