Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի դպրոցականներն իրենց նախագծերն են ներկայացրել Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված շնորհանդեսին

21.02.2025

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է:
Օրվան ընդառաջ՝ մշակութային կրթության ուսումնական տարվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված էքսպո, որի ընթացքում ցուցադրվել են դպրոցականների նախագծային աշխատանքները:
Նախապես հայտարարված մրցույթի արդյունքում Գեղարքունիքի մարզից հաղթող են ճանաչվել Գեղարքունիքի Պ․ Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ և Ձորագյուղի Հ․ Ղազարյանի անվան հիմնական դպրոցները, վերջինս ներկայացնելով եզդիական ազգային փոքրամասնության, իսկ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցը՝ ասորական և ուկրաինական ազգային փոքրամասնությունների սովորույթները, ազգային ծեսերը, ավանդույթները, մշակույթն ու խոհանոցը, դրանք վեր հանելու և հանրահռչակելու նպատակով։

Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կազմակերպված եզրափակիչ միջոցառմանը, ի թիվս այլ մարզերի մասնակիցների՝ Գեղարքունիքի մարզի դպրոցականները ներկայացրել են իրենց նախագծերն առանձին տաղավարով։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Եզդիների ազգային միության նախագահ Խդըր Հաջոյանը, «Հանրային ռադիոյի» խմբագիր, թարգմանիչ Հասան Թամոյանը։ Նրանք շրջել են տաղավարներով, ծանոթացել նախագծերին, հետաքրքրվել՝ ինչ ուսումնասիրություն են կատարել աշակերտները, այդ ընթացքում ինչ նոր գիտելիք են ձեռք բերել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ և այլն:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է մասնակից դպրոցներին, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի, նախաձեռնությանն արձագանքելու և օրը յուրահատուկ բովանդակությամբ լցնելու համար։
Մասնակից աշակերտները շնորհանդեսից հետո աբոնեմենտային ծրագրի շրջանակում դիտել են «Պատվի համար» ներկայացումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 17:44:04