Նորություններ
Գեղարքունիքի մարզում շարունակվում են ավտոճանապարհների ձնամաքրման և մշակման աշխատանքները
20.02.2025

Փետրվարի 20-ի ժամը 18։00-ի դրությամբ շարունակվում են ձյան տեղումները Գեղարքունիքի մարզի Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունու տարածաշրջաններում։ Ձյան տեղումներ են սկսվել նաև Վարդենիսի տարածաշրջանում։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների և դժվարանցանելի՝ մնացած տրանսպորտային միջոցների համար։
Քամիների պատճառով վերը նշված հատվածներում գրանցվում են նաև ձնաբքեր։
Սպասարկող կազմակերպությունները նշված ճանապարհահատվածներում շարունակում են իրենց աշխատանքը շուրջօրյա ռեժիմով, ավտոճանապարհներին իրականացնելով ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, ինչպես նաև մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհները բաց են և անցանելի։