Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 166 միլիոն 637,6 հազար դրամ է հատկացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթական և մարզական 7 հաստատությունների շինարարական աշխատանքների համար

20.02.2025

ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի հերթական նիստում որոշում է կայացվել 2025 թվականի պետական բյուջեից 166 միլիոն 637,6 հազար դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթական և մարզական յոթ հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ավարտական շինարարությունների պայմանագրերի վճարման, ինչպես նաև մի շարք օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղերի մշակման համար։
Այդ թվում․
1 միլիոն 581,6 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գագարինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի կառուցման ավարտական աշխատանքների համար։
777,7 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ակունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքների ընթացքի համար։
1 միլիոն 158,9 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցման ավարտական աշխատանքների համար։
5 միլիոն 149,8 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կահավորման համար։
149 միլիոն 072,2 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Լեռնահովիտ գյուղի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցման շինարարական աշխատանքների համար։
1 միլիոն 397,4 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ջիլի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ավարտական աշխատանքների համար։
7 միլիոն 500,0 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղի մոդուլային կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար։
ՀՀ կառավարություն 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-19 19:59:58