Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Վարչապետի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր

18.02.2025

Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո 2025 թվականի մարտի 1-ից Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը, որոնց նպատակն է խթանել դպրոցականների շրջանում բասկետբոլի զարգացմանը, տաղանդավոր, հեռանկար ունեցող մարզիկների հայտնաբերմանը՝ հետագայում Հայաստանի Հանրապետության առաջնություններին մասնակցող թիմերում ընդգրկելու նպատակով, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, ֆիզիկապես առողջ և բարոյապես կայուն սերնդի ձևավորմանը։
Բասկետբոլի լիգան անցկացվելու է 4 փուլով, 2 տարիքային խմբով՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7- 9-րդ դասարաններ) դպրոցականնների թիմերի միջև։
Առաջին փուլից հետո յուրաքանչյուր համայնքից հաջորդ փուլ են անցնում առաջին տեղեր գրաված թիմերը՝ ըստ տարիքային խմբերի:
2-րդ՝ մարզային փուլը կկայանա մարտ-ապրիլ ամիսներին: Այս փուլին կմասնակցեն յուրաքանչյուր տարիքային խմբի առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերը։
3-րդ՝ միջմարզային փուլը կանցկացվի գլխավոր մրցավարական հանձնաժողովի կողմից որոշված Հայաստանի Հանրապետության քաղաքներում՝ ապրիլ-մայիս ամիսներին՝ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 30 թիմերի միջև:
4-րդ՝ եզրափակիչ փուլը (փլեյ օֆֆ) կանցկացվի մայիս-հունիս ամիսներին՝ Երևան քաղաքում՝ 16 թիմերի միջև:
Գեղարքունիքի մարզում բասկետբոլի լիգայի անցկացման խաղացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով 

http://gegharkunik.mtad.am/files/announcements/19581.pdf

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-19 19:59:58