Նորություններ
Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն Գեղարքունիքի մարզի կրթամշակութային տարբեր հաստատություններում
17.02.2025

Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակներում, փետրվարի 19-ին ժամը 12։00-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու պատկերասրահում տեղի կունենա «Մեծն Թումանյանը», թումանյանական ընթերցումներ խորագիրը կրող ցերեկույթ, իսկ նույն օրը և նույն ժամին Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում տեղի կունենա «Հավերժության խորհուրդը․ Պահարեն և գրքի նվիրատվության օրը» խորագիրը կրող ցերեկույթ, որը կզուգորդվի գրքի նվիրատվության օրվան նվիրված միջոցառմանը և անվանի գրող, դերասան Հայկ Պետրոսյանի /Պահարե/ ծննդյան 130 ամյակի հուշ ցերեկույթի հետ։
Մեծն Բանաստեղծի ծննդյան և գիրք նվիրելու օրվան նվիրված թեմատիկ միջոցառումներ կանցկացվեն նաև Գեղարքունիքի մարզի կրթամշակութային տարբեր հաստատություններում՝ փետրվարի 17-21-ը: