Պաշտոնական էլ. փոստ

39024991@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու բժշկական կենտրոնում

06.02.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Մարտունու բժշկական կենտրոն՝ բուժհասատության շենքի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների ընթացքին ծանոթանալու և տեղում բուժանձնակազմի հետ որոշակի աշխատանքային հարցեր քննարկելու նպատակով։
Նրան ուղեկցում էին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Մարզպետը շրջայց կատարեց արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման շինհրապարակում, պոլիկլինիկական, ինֆեկցիոն, թերապևտիկ, մանկական բաժանմունքներում, անհետաձգելի բուժօգնության և հեմոդիալիզի սրահներում, զրուցեց բուժանձնակազմի և շինարարների հետ, իսկ տնօրինության հետ քննարկեց առաջնահերթ լուծում պահանջող մի շարք հարցեր։
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Մարտունու բժշկական կենտրոնի միջև կնքված պայմանագրի համաձայն` Մարտունու ԲԿ շենքի տանիքին տեղադրվում է 150 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայան, որը շուրջ 11 միլիոն դրամով կնվազեցնի բուժհաստատության էներգետիկ ծախսերը։


Արևային ֆոտովոլտային կայանը տեղադրվել է «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում: Ծրագիրը համաֆինանսավորվել է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ» Հայաստան ծրագրի մաս: Ֆոտովոլտային կայանը տեղադրվել է «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» կողմից:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հունվարի կեսերից և կավարտվեն առաջիկա օրերի ընթացքում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 19 միլիոն, որի 20 տոկոսը ներդրում է Մարտունու բժշկական կենտրոնը։
«Մարտունու ԲԿ տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրմամբ մենք ստեղծում ենք կարողություններ, որոնք ուղղելու ենք բուժհաստատության շարունակական զարգացմանն ու առաջընթացին։ Ձևավորվում է նկատելի գումարի խնայողություն, որի հաշվին կիրականացվեն տեխնիկական վերազինման նոր ծրագրեր, կներդրվեն բժշկական նոր ծառայություններ»,-շրջայցի ավարտին իր տպավորություններով կիսվեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-06 16:56:15