Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն

05.02.2025

Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների հերթական ընդունելություն։
Մարզպետը նախ ընդունեց «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի աշխատանքային կոլեկտիվին, ովքեր մարզպետին դիմեցին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ մանկատան սաներին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր-Հայաստան» բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ տեղափոխելու և մանկատան լուծարման արդյունքում իրենց աշխատանքային զբաղվածության հարցը լուծելու խնդրանքով։
Կարեն Սարգսյանը լսեց ներկաների կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները, լուծարման ընթացակարգի վերաբերյալ տվեց պարզաբանումներ, ապա առաջարկեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնել բոլոր աշխատակիցների մասնագիտական տվյալները՝ այլ աշխատանքի տեղավորման հարցում հնարավորինս ընդառաջելու և աջակցելու համար։
Ընդունելության մասնակից այլ քաղաքացիները դիմում ներկայացրին աշխատանքի տեղավորման, բուժման կազմակերպման, վառելափայտի ձեռքբերման և սոցիալական բնույթի այլ խնդիրների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու վերաբերյալ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 15:47:28