Նորություններ
Անցկացվեց զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
31.01.2025
Հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական, ամփոփիչ և այս զորակոչի վերջին նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։
Քննարկվեցին ձմեռային զորակոչի ավարտական փուլերին վերաբերող հարցեր, որոնցից հետո ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը զեկուցեց հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում սովորողների տարկետումներին վերաբերող հարցեր, որոնց ուղղությամբ հանձնաժողովը տվեց համապատասխան եզրակացություններ։
Հանձնաժողովը քննարկեց նաև զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների փոխգործակցությանն ուղղված հարցեր, որոնց վերաբերյալ մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ։
Նիստի ավարտին զինվորական կոմիսարը զեկուցեց, որ ձմեռային զորակոչի նախնական առաջադրանքը Գեղարքունիքի մարզում՝ գերակատարվել է։
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև պաշտպանական ոլորտին առնչվող այլ հարցեր։