Նորություններ
Տոնական միջոցառումը շարունակվեց Գեղարքունիքի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում
29.01.2025
ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում հունվարի 28-ին Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ, որին հրավիրված էին Գեղարքունիքի մարզի կայազորի զինծառայողները։
Ցերեկույթի ընթացքում հանդես եկան Գավառ համայնքի տարբեր կրթամշակութային հաստատությունների շնորհալի կատարողներ և պարային խմբեր։
Ցերեկույթի ավարտին Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանների ուժերով բեմադրվեց Վալենտին Կրասնագորովի «Հիշի՛ր բժիշկ, հիշի՛ր» ներկայացումը։