Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Բանակի կազմավորման 33-ամյակի առթիվ

28.01.2025

<<Սիրելի՛ Գեղարքունիքցիներ, ՀՀ բանակի հրամանատարներ և սպաներ, զինծառայողներ և կամավորականներ, ռազմական գործի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր պատմության ամենակարևոր տոներից մեկի՝ բանակի կազմավորման 33-ամյակի կապակցությամբ։
ՀՀ բանակը կայացման մեծ ճանապարհ է անցել և այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ այն մեր անկախ պետականության պաշտպանության և անվտանգության թիվ մեկ երաշխավորն է, մեր նորագույն պատմության ամենափառահեղ ձեռքբերումներից մեկը, որի յուրաքանչյուր զինվոր պատվով է կատարում իր հայրենանվեր պարտքը։
Մենք բոլորս ոչ միայն ըստ արժանվույն պետք է գնահատենք հայ զինվորի կարևորագույն դերն ու նշանակությունը, այլև, յուրաքանչյուրս մեր գործունեության ասպարեզում, ըստ ամենայնի սատարենք և ամուր, շոշափելի ու հուսալի թիկունք լինենք նրա համար:
Խոնարհումս հանուն հայրենիքի ընկած յուրաքանչյուր զինվորի պայծառ հիշատակին և նրանց ծնողներին՝ դաստիարակությամբ ազգային արժեքները բարձր պահելու համար։
Եվս մեկ անգամ շնորհավորելով ՀՀ բանակի կազմավորման առթիվ, բոլորիս մաղթում եմ տևական խաղաղություն, կայունություն ու հզորացում, ՀՀ բանակին բարձր մարտունակություն՝ ի շահ մեր ժողովրդի և պետության>>:
ՀՀ բանակի 33-րդ տարեդարձի առթիվ հունվարի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքի ղեկավար կազմի և աշխատակիցների, մարզային ենթակայության կրթամշակութային հաստատությունների այլ կառույցների ներկայացուցիչների հետ ծաղիկներ խոնարհեց զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարին։
Այնուհետև Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում ներկաները մասնակցեցին Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի կողմից ՀՀ բանակի տարեդարձի առթիվ մատուցված օրհնության կարգին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-12 16:29:07