Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
27.01.2025
Հունվարի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին 2025 թվականի ձմեռային զորակոչի, դպրոցների լաբորատորիաների վերանորոգման և կահավորման, տեղական բյուջեներում նախորդ տարիներից կուտակված ապառքների գանձման, «Վարդենիսի բանավան թաղամասի նորակառույց մանակապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ձևավորման, Գագարինի մարզադահլիճում արձանագրված շինարարական թերությունների վերացման, ապօրինի հանքօգտագործման կանխման հետ կապված հարցեր։
Խոսվեց նաև 2025 թվականին մարզում պետական միջոցներով նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի իրականացման, Ջիլի միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի և Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզի համար լիցենզիայի տրամադրման, նախորդ տարիներից 2025 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի արդյունքների, նորակառույց մանկապարտեզների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման, մարզում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով նախատեսված կառույցների իրականացման համար մրցույթների հայտարարման և շինթույլտվությունների տրամադրման հետ կապված հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ հետևողական աշխատանքներ տանել մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցների կողմից համայնքապետարաններին ունեցած հարկային պարտավորությունները կատարելու ուղղությամբ։
Խորհրդակցության ավարտին մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։