Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

23.01.2025

Համաձայն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 841-Ա որոշման, 2025 թվականի հունվարի 20-ից մեկնարկեց Գեղարքունիքի մարզի՝ 2024-2025 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։
Դրանք անցկացվում են մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կեսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա, աշխարհագրություն, հայոց լեզու, հայ գրականություն, պատմություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, նախնական զինվորական պատրաստություն առարկաներից։
Օլիմպիադաների մասնակցության հնարավորությունից ընդհանուր առմամբ օգտվում են 9-12-րդ, միայն մաթեմատիկա առարկայի մասով՝ 5-12-րդ, իսկ ընթերցանություն առարկայի մասով՝ 5-6-րդ դասարանների աշակերտները։
Հունվարի 20-ին Գեղարքունիքի մարզի տարբեր դպրոցներից ընտրված 142 աշակերտներ մասնակցել են մաթեմատիկա, հունվարի 21-ին 48 աշակերտներ՝ ռուսաց լեզու, հունվարի 22-ին 3 աշակերտներ ՝ աստղագիտություն, հունվարի 23-ին 120 աշակերտներ՝ հայոց լեզու առարկանների օլիմպիադաներին։
Մնացած առարկաների մասով օլիմպիադաները կանցկացվեն ըստ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ սահմանված ժամանակացույցի և կավարտվեն 2025 թվականի փետրվարի 11-ին, որից հետո կամփոփվեն արդյունքները և Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ հաղթողները կմասնակցեն 2024-2025 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-19 19:59:58