Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

21.01.2025

Հունվարի 21-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։
Քննարկվեցին ձմեռային զորակոչի ընթացիկ և ավարտական փուլերին վերաբերող հարցեր, որոնցից հետո ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գնդապետ Մնացականյանը զեկուցեց հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում սովորողների, «Պատիվ ունեմ» ծրագրում ընդգրկված, ինչպես նաև այլ հանգամանքներով պայմանավորված տարկետումներին վերաբերող հարցեր, որոնց ուղղությամբ հանձնաժողովը տվեց համապատասխան եզրակացություններ։
Հանձնաժողովը քննարկեց նաև զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների փոխգործակցությանն ուղղված հարցեր, որոնց վերաբերյալ մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ։
Նիստի ավարտին գնդապետ Մնացականյանը զեկուցեց, որ ձմեռային զորակոչի նախնական առաջադրանքը կկատարվի։
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև պաշտպանական ոլորտին առնչվող այլ հարցեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 18:15:12