Նորություններ
Հայոց բանակ ճանապարհվեցին Գավառի, Սևանի և Ճամբարակի նորակոչիկները
13.01.2025
Հունվարի 13-ին ձմեռային առաջին զորակոչն անցկացվեց ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի Գավառի, Սևանի և Ճամբարակի տարածքային զինվորական կոմիսարիատներում հաշվառված զորակոչիկների շրջանում։
Նշված համայնքներում կայացած զորակոչի արարողություններին մասնակցեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի, համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ,
ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։
Զինվորական կոմիսարիատի տարածքային բաժիններում զորակոչին նվիրված միջոցառումներն անցկացվեցին հանդիսավոր պայմաններում, որտեղ պետական այրերն իրենց բարեմաղթանքի խոսքերն հղեցին նորակոչիկներին, շնորհավորեցին նրանց ծնողներին և հարազատներին։
Արարողությունները շարունակվեցին համայնքային եկեղեցիներում, որտեղ նորակոչիկներն ստացան Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի օրհնությունը, մոմեր վառեցին, ապա ուղևորվեցին կենտրոնական հավաքակայան։
Ավանդույթը չխախտելով՝ Սևանի համայնքապետարանի և Սևանի վետերան ոստիկանների միության կողմից տեղի նորակոչիկներին հանձնվեցին նվերներ։
Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։