Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց 2025 թվականի աշխատանքային առաջին խորհրդակցությունը

13.01.2025

Հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց 2025 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նախորդ տարիներից սկսված սուբվենցիոն ու այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի կատարման ընթացքի, ժամեկտային երաշխիքների մեջ գտնվող ծրագրերում նկատված շինարարակական թերությունների վերացման, պայմանագրով նախատեսված շինարարական ժամկետների խախտումների դեպքում օրենքով սահմանված կարգով տույժ-տուգանքների կիրառման, տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման հետ կապված հարցերին։
Խոսվեց նաև 2025 թվականին շահագործման նախապատրաստվող դպրոցների և մանկապարտեզների գույքի ձեռքբերման, պետական գրանցման և լիցենզավորման գործընթացների, հանրակրթական դպրոցների լաբորատորիաների կահավորման, էլեկտրոնային գրատախտակների և համակարգիչների ձեռքբերման ու մի շարք այլ հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց՝ հետևողական աշխատանքներ տանել բոլոր ուղղություններում՝ գույքագրելով մարզում իրականացվող ծրագրերի կատարողական արդյունքները և ոլորտային հիմնախնդիրները՝ դրանց լուծման համար ներկայացնելով համապատասխան առաջարկություններ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 18:15:12