Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը

08.01.2025

Գեղարքունիքի մարզում 2025 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկը տրվեց Մարտունի և Վարդենիս համայնքներից։
Նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողություններին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, Մարտունի համայնքի ղեկավարը, Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը,  համայնքապետարանների աշխատակիցներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Հայ Առաքեկալան եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևորական դասի անդամներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։
Մարզպետի տեղակալները օրվա առիթով շնորհավորեցին, խաղաղ և ապահով ծառայություն մաղթեցին նորակոչիկներին, վստահություն հայտնելով, որ նրանք բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները և բարձր կպահեն իրենց հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։
Բանակ մեկնելուց առաջ նորակոչիկները ստացան նաև Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հայրերի օրհնությունը։
Առաջիկա օրերին ձմեռային զորակոչը կմեկնարկի նաև Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներում։
Ձմեռային զորակոչը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 18:15:12