Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

08.01.2025


«Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի՛աշխատողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն կառույցներից է, և մենք բարձր ենք գնահատում ձեր դերն ու նշանակությունն այդ առաքելության իրականացման գործում:
Տասնամյակների ընթացքում անվտանգության մարմիններն անցել են լրջագույն փորձությունների միջով, թրծվել են տեսանելի և անտեսանելի ճակատներում, ձևավորել են ավանդույթներ և կուտակել անգնահատելի փորձ:
Համոզված եմ, որ այսուհետ ևս դուք պատվով և մասնագիտական բազմակողմանի կարողություններով շարունակելու եք ձեզ վստահված առաքելությունը:
Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, մտքի ու բազկի կորով և նոր ձեռքբերումներ՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և մեր պետության»: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 18:15:12