Նորություններ
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցեցին Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին
05.01.2025
2025 թվականի հունվարի 5-ի երեկոյան Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի ժամերգություն և պատարագ՝ Գեղարքույնաց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի հանդիսապետությամբ և Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի մատուցմամբ։
Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցներ, կրթամշակութային, առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, այլ հավատավորներ։
Պատարագի ավարտին թեմի առաջնորդի կողմից տոնական Ավետիսը հայտնվեց ներկա հավատացյալներին և նրանց փոխանցվեց Սուրբ խորանից իջեցված ճրագի լույսը:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ. ձեզ և մեզ մեծ Ավետիս
Հունվարի 6-ի Աստվածհայտնության տոնի առթիվ մատուցվող պատարագի ընթացքում կկատարվի Ջրօրհնեքի կարգ, ապա օրհնված ջուրը կբաժանվի հավատացյալներին։