Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի խոսքը՝ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ
05.01.2025
Ամեն տարի Ճրագալույցի Սուրբ Պատարագին այցելում ենք եկեղեցի՝ մասնակիցը լինելու Քրիստոսի Ծնունդի ավետմանը։
Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվում է երեկոյան, որովհետև Քրիստոսի Ծնունդը եղավ գիշերը, իսկ Պատարագի ավարտին եկեղեցին ավետում է՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։
Խորհրդանշական այս օրը եկեղեցում գտնվող հավատացյալները իրենց տներ են տանում եկեղեցու կանթեղներից ու մոմերից վառված ճրագ կամ մոմ, որը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին առաջնորդեց դեպի ճշմարիտ Լույսը՝ դեպի Մանուկ Հիսուսը:
Հետևաբար, ճրագը տուն տանելով, նաև աստվածային օրհնությունն ենք տանում մեր տներ։
Թող որ այս տարի, ամենքս Քրիստոսի ծնունդով մաքրագործվենք և Նրա լույսով առաջնորդվենք։
Ավետման լույսը բոլորիս ընտանիքներին և մեր երկրին։
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Ձեզ և Մեզ մեծ Ավետիս