Նորություններ
Գեղարքունիքի մարզում դեկտեմբեր ամսին ծնվել է 133 երեխա
03.01.2025
2024 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 133 երեխա, որից 82-ը՝ տղա, 51-ը՝ աղջիկ:
133 երեխաներից 20-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 78-ը՝ Մարտունու ծննդատանը, 12-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 19-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
2025 թվականի հունվարի 1-2-ին Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել վեց երեխա՝ 3 տղա և 3 աղջիկ, իսկ Գավառի ծննդատանը՝ 1 տղա և 1 աղջիկ։