Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Աստղաձոր և Զոլաքար բնակավայրերում

26.12.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ մշտադիտարկում անցկացրեց Աստղաձոր և Զոլաքար գյուղերով անցնող մարզային նշանակության ճանապարհի փլվածքների վերականգնման շինհրապարակում, որտեղ արդեն ավարտվում են շինարարական աշխատանքները ՀՀ կառավարության կողմից հատկացված 22 միլիոն 675 հազար դրամ գումարի շրջանակներում։
Մարտունի- Վարդենիկ մարզային նշանակության ավտոճանապարհի՝ Աստղաձոր և Զոլաքար բնակավայրերով անցնող առանձին տեղերում հողային պաստառի փլուզման հետևանքով քանդվել էին մայթերի որոշակի հատվածներ, ու կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում կվտանգվեին նաև ավտոճանապարհի ջրահեռացման համակարգը և ճանապարհի երթևեկելի մասի հողային պաստառը։
Խնդիրը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացվել էր ՀՀ կառավարության ուշադրությանը՝ նախօրոք կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերով։ Հարցը ստացել էր դրական լուծում, գումարը հատկացվել էր այս տարվա հոկտեմբերին։
Ճանապարհի վնասված ընդհանուր հատվածները կազմում էին 96 գծամետր, որոնց վերականգնման համար կառուցվել է հենապատ՝ գաբիոնային շարվածքի միջոցով, 558 խորանարդ մետր ընդհանուր ծավալով։
Այս պահի դրությամբ արդեն Աստղաձոր և Զոլաքար գյուղերով անցնող մարզային նշանակության ճանապարհի փլվածքներն ամբողջությամբ վերականգնված են։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 18:15:12