Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը մշտադիտարկում անցկացրեց Ծովինարի մշակույթի տան հարակից տարածքում կառուցվող զբոսայգու շինհրապարակում

25.12.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ մշտադիտարկում անցկացրեց Ծովինարի մշակույթի տան հարակից տարածքում կառուցվող զբոսայգու շինհրապարակում, որտեղ շինարարական աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ծովինարի զբոսայգու կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 19 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Ծովինարի մշակույթի տան հարակից հրապարակի սալիկապատում, կանաչապատում, ծառատնկում, ցայտաղբյուրի և լուսավորության համակարգի կառուցում, նստարանների տեղադրում։
Նոյեմբերի սկզբից մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն իրականացվել են շուրջ 70 տոկոսով։
Ծրագրի իրականացման արդյունքում Ծովինար գյուղը կունենա ժամանակակից զբոսայգի, գեղեցիկ տեսք կստանա մշակույթի տան հրապարակը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 18:15:12