Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը քաղաքացիների հերթական ընդունելություն անցկացրեց Վարդենիսի համայնքապետարանում

25.12.2024

Դեկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Քաղաքացիները մարզպետին դիմեցին դրամական աջակցության, աշխատանքի տեղավորման, բնակարանային պայմանների բարելավման, առողջության վերականգնման հարցերով։
Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 18:15:12