Նորություններ
ՀՀ կառավարությունը 519 միլիոն 668,4 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի 4 սուբվենցիոն ծրագրերի համար
19.12.2024
ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից Գեղարքունիքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 4 սուբվենցիոն ծրագրերի համար մարզին հատկացնել 519 միլիոն 668,4 հազար դրամ։
Այդ թվում՝
132 միլիոն 732,0 հազար դրամ՝ հատկացվել է Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգոման համար։
Աշխատանքներն ավարտված են, ասֆալտապատվել է 3,3 կիլոմետր հատված։
111 միլիոն 456,2 փհազար դրամ՝ Վարդենիս համայնքի Նորաբակ և Փոքր Մասրիկ բնակավայրերում ոռոգման ջրագծերի կառուցման կամ վերակառուցման համար։ Աշխատանքներն ավարտված են, ծրագիրն իրականացվել է 1,9 կիլոմետր հատվածում։
206 միլիոն 387,0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Արծվանիստ, Վարդենիկ, Զոլաքար, Վաղաշեն, Երանոս և Վարդաձոր բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման համար։
Աշխատանքներն իրականացվել են շուրջ 90 տոկոսով՝ 4 կիլոմետր հատվածում։
69 միլիոն 093,2 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի թիվ 3 մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների համար։
Աշխատանքներն իրականացվել են շուրջ 97 տոկոսով։
ՀՀ կառավարություն