Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը
13.12.2024
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը:
Օրակարգում ընդգրկվել են մի շարք հարցեր:
Նախ քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը, կատարողական ցուցանիշները, ինչպես նաև 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման պահանջի կատարման հետ կապված աշխատանքային հարցեր:
Քննարկվել են նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, նախարարության ֆինանսական ոլորտի պատասխանատուները ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին զեկուցել են այս տարվա ցուցանիշները:
Նախարարը հանձնարարել է քայլեր ձեռնարկել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ:
Օրակարգային վերջին հարցով քննարկվել է թափառող կենդանիների վերաբերյալ օրենսդրական նոր նախաձեռնությունը։
Նախաձեռնության հեղինակ, պատգամավորներ Մերի Գալստյանը, Արուսյակ Մանավազյանն ու Ծովինար Վարդանյանը ներկայացրել են օրենքի նոր նախագիծը, առաջարկվող կարգավորումները, որոնք պետք է լուծում տան թափառող շների խնդրին ամբողջ հանրապետությունում։
Նախագծի շուրջ ծավալվել է շահագրգիռ քննարկում, գույքագրվել խնդիրները: