Նորություններ
Մարզում ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են
13.12.2024
Դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերից սկսած Գեղարքունիքի մարզում տեղացած ձյան շերտի բարձրությունը Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում կազմել է 5-8, Գավառի, Մարտունու և Վարդենիսի տարածաշրջաններում՝ 1-2, իսկ Վարդենյաց լեռնանցքի բարձրադիր հատվածներում ՝ շուրջ 20 սանտիմետր։
Մարզի բոլոր տարածաշրջաններում սպասարկող կազմակերպությունները անմիջապես սկսել են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
Դեկտեմբերի 13-ի ժամը 9։00-ի դրությամբ մարզում փակ ավտոճանապարհներ չկան, Սևանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհների առանձին հատվածներում առկա է մերկասառույց։
Մարզում ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են։