Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.12.2024

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստեղծել է շրջիկ ծառայություն։
2024 թվականի դեկտեմբերի 12-ից 13-ը նախատեսվում է իրականացնել վերը նշված ծառայությունների մատուցումը Գեղարքունիքի մարզում։
12.12.2024թ. ժամը 12։00-ից մինչև 17։00 ծառայությունները կմատուցվեն Վարդենիս համայնքում․
13.12.2024թ. ժամը 11։00-ից մինչև 15։00 ծառայությունները կմատուցվեն Ճամբարակ համայնքում։
Նշված համայնքներում մատուցվելու են հետևյալ ծառայությունները՝ անձնագրերի փոխանակման նպատակով դիմումների ընդունում, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում հաշվառման և ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունում։
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն