Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղան Ճամբարակ համայնքում

09.12.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի ուղեկցությամբ մշտադիտարկում իրականացրին համայնքի շինհրապարակներում։
Մշտադիտարկման առաջին կանգառը Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի մուտքի շինհրապարակում էր, որտեղ ՀՀ կառավարության կողմից հատկացված 63 միլիոն 622 հազար դրամի հաշվին ընթանում են քաղաք մտնող մուտքի հենապատի հիմնանորոգման և վնասված կամրջի կառուցման աշխատանքները։
Նախարար Դավիթ Խուդաթյանը և մարզպետ Կարեն Սարգսյանը զրուցեցին շինարարարների հետ, համայնքի ղեկավարի հետ քննարկեցին Գարեգին Նժդեհ փողոցի ամբողջական հիմանորոգման ու այլ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։
Ճամբարակի Գարեգին Նժդեհ փողոցի հենապատը և կամուրջը վնասվել են այս տարվա հունիսի վերջին գրանցված հորդառատ տեղումների պատճառով։
Վնասված հենապատը հիմնանորոգվում է 135 գծամետր երկարությամբ, 1,5-ից մինչև 3 մետր բարձրությամբ, իսկ 14 մետր երկարություն ու 3 մետր լայնություն ունեցող կամուրջը կառուցվում է երկաթբետոնյա խողովակների տեղադրումով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերի սկզբից և ավարտի կհասցվեն 2025 թվականի հունվարին։
Այս պահի դրությամբ շինարարությունն իրականացվել է շուրջ 85 տոկոսով։
Մշտադիտարկման երկրորդ կանգառը Ձորավանք-ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ճանապարհի շինհրապարակում էր, որտեղ միջին նորոգման աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում ՀՀ պետբյուջեի միջոցներից հատկացված 1 միլիարդ 888 միլիոն դրամի հաշվին։
Ճանապարհը միջին նորոգման է կենթարկվել 40,6 կիլոմետր երկարությամբ և 290 հազար 630 քառակուսի մետր մակերեսով։ Եվս 7991 քառակուսի մետր մակերեսով ասֆալտեբոնե շերտ է տեղադրվել մուտքերում և իջատեղերում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերից և այս պահի դրությամբ իրականացվել շուրջ 95 տոկոսով։
Ճանապարհի ասֆալտբետոնե ծածկը միջին նորոգման ենթարկելուց հետո կիրականացվեն գծանշման աշխատանքներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 18:15:12