Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հարգանքի տուրք՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

07.12.2024

Այսօր լրանում է Սպիտակի աղետալի երկրաշարժի 36-րդ տարելիցը։
1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի և Գավառի համայնքապետարանի ղեկավար կազմերի հետ ծաղկեդրմամբ հարգանքի տուրք մատուցեց Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված՝ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին, ապա Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեց Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի կողմից մատուցված հոգեհանգստյան կարգին։
Այսօր մենք ոգեկոչում ենք արհավիրքին զոհ գնացած մեր եղբայների ու քույրերի հիշատակը, սփոփանքի ու քաջալերանքի խոսք ենք ուղղում բոլորին, ովքեր վերապրել են 1988 թվականի դեկտեմբերյան օրերը, ում հարազատների ու մերձավորների կյանքն է խլել սարսափելի աղետը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 18:15:12