Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը մասնակցել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստին

06.12.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ ՏԿԵ նախարարությունում մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստին, որը վարում էր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
ՏԿԵ նախարար, խորհրդի նախագահ Դավիթ Խուդաթյանը ողջունել է խորհրդի անդամներին և համոզմունք հայտնել, որ Խորհրդի անդամների ջանքերի համախմբումը կհանգեցնի տեսանելի արդյունքների, և կկարողանան ապահովել տեղահանված հայրենակիցների կյանքի որակի բարձրացում։
Նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց։
Զեկուցվող առաջին հարցը վերաբերվում էր զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրերին։ Հարցը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Երկրորդ հարցը վերաբերվում էր ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացիկ իրավիճակին, որը զեկուցեց Աննա Ժամակոչյանը։
ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրեց, որ այս պահին, ըստ ՊԵԿ-ի փոխանցած տվյալների, 25000 տեղահանված անձ գրանցված աշխատանք ունի։
ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին՝ նշեց, որ այս պահին մի քանի ուղղություններով փորձում են լավարկել։
Դրանք վերաբերվում են ձեռք բերվող, կառուցվող բնակելի տարածքների մակերեսներին, տուն կառուցելու համար ձեռք բերվող հողատարածքի գումարի շեմի բարձրացում, հողմասի նվազագույն մակերեսի սահմանում, ինչպես նաև երկրորդ փուլի շահառուներին ևս հնարավորություն ընձեռել դիմել ծրագրին, եթե վճարունակ ճանաչվեն։
Խորհրդի նիստին մասնակցել է նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նորանշանակ պետ Նելլի Դավթյանը։
Խորհրդի անդամները զեկուցվող հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց տեսակետները և առաջարկները։
Ծավալվել է հարց ու պատասխան։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02