Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 174 միլիոն 874,3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի 11 սուբվենցիոն ծրագրերի համար

05.12.2024

ՀՀ կառավարության 2024թվականի դեկտեմբերի 5-ի հերթական նիստում որոշում է կայացվել 1 միլիարդ 174 միլիոն 874,3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի 11 սուբվենցիոն ծրագրերի համար։
Այդ թվում՝
18 միլիոն 655,8 հազար դրամ հատկացնել Մարտունի համայնքի Մարտունի համայնքային կենտրոնի Գարեգին Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան փողոցների, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Գեղհովիտ, Գեղհովիտ բնակավայրի Լեռնակերտ տարածքի,Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման, ինչպես նաև Ծակքար բնակավայրի 6-րդ և 10-րդ փողոցները միացնող կամրիջի կառուցման համար /Ձորագյուղ բնակավայր/։

223 միլիոն 082,7 հազար դրամ՝ Սևան համայնքի 1-Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի,2 Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, 3.Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար /Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցներ/։


47միլիոն 073,7 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար/լրացուցիչ, Աստղաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Վարդենիկ և Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցման և Վարդաձոր, Վարդենիկ և Ծովինար բնակավայրերում խմելու ջրի կապտաժիների կառուցման» համար /Զոլաքար բնակավայր/։

64 միլիոն 239,9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքի Թումանյան, Սայաթ Նովա, Շահումյան և Հեռուստաաշտարակի փողոցների մայթերի կառուցում սալարկմամբ, ինչպես նաև Ներքին Գետաշեն բնակավայրի Ն. Դեմեր թաղամասի 1-ին փողոցից մինչև Դուրան թաղամասի 10-րդ փողոցի միջակայքում ընկած մայթերի կառուցում սալարկմամբ» /Շահումյան փողոց /։


13 միլիոն 421,8 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի կենտրոնական փողոցի հատվածի և Ճամբարակ քաղաքի Լեո փողոցի սալարկման աշխատանքների համար /Մարտունի բնակավայր/։


1 միլիոն 712,9 հազար դրամ՝ Վարդենիս խոշորացված համայնքի Ավազան, Արփունք, Արեգունի, Գեղամասար, Սոթք, Կուտական, Նորակերտ, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ, Կարճաղբյուր և Լուսակունք բնակավայրերի խմելու ջրի ջրագծերի, կապտաժների և ՕԿՋ-ների կառուցման համար /Գեղամասար-լրացուցիչ/։

339 միլիոն 716,9 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Գայի փողոցի ասֆալտապատում, միակողմանի մայթի կառուցում, Վ. Համբարձումյան փողոցի ասֆալտապատման, 6 բազմաբնակարան շենքի բակերի ասֆալտապատման, Արփունք բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման, Ակունք բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատման, Տորֆավան բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատման, Ծովակ բնակավայրի 1 փողոցի, 11 փակուղի հասեցի ճանապարհի ասֆալտապատման, Կարճաղբյուր բնակավայրի 11-րդ և 13-րդ փողոցների ասֆալտապատման համար /Գայի փողոց/։


265 միլիոն 234,5 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Ն․ Գետաշեն, Վ․ Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր և Երանոս բնակավայրերում ոռոգման ջրատարների և Վարդենիկ, Աստղաձոր բնակավայրերում խորքային հորերի կառուցման համար» /Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք և Ձորագյուղ բնակավայրեր/։


121 միլիոն 063,1 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Ձորագյուղ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, Լիճք և Երանոս բնակավայրերի մանկապարտեզների խաղահրապարակների բարեկարգման, Վարդենիկ բնակավայրի մանկապարտեզի շենքի երեսպատման և խաղահրապարակի բարեկարգման, ինչպես նաև Վարդենիկ և Երանոս բնակավայրերի մանկապարտեզների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար /Ձորագյուղ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, Լիճք և Երանոս բնակավայրերի մանկապարտեզների խաղահրապարակների բարեկարգման, Վարդենիկ բնակավայրի մանկապարտեզի շենքի երեսպատման և խաղահրապարակի բարեկարգման աշխատանքներ/։


48 միլիոն 935,4 հազար դրամ՝ Վարդենիս քաղաքի 10 բազմաբնակարան շենքերի (Արզոյան փողոց, շենք 2, Արզոյան փողոց, շենք 9, Երիտասարդության փողոց, շենք 15, Լեռնագործների փողոց, շենք 1/1, Չարենցի փողոց, շենք 46, Ռոմանի փողոց, շենք 2, Սեսմանուկյան փողոց, շենք 9, Սեսմանուկյան փողոց, շենք 13, Սեսմանուկյան փողոց, շենք 15, Ստեփանյան փողոց, շենք 9) տանիքների հիմնանորոգման համար /Ա․ Սեսմանուկյան 9, Ա․ Սեսմանուկյան 13, Ա․ Սեսմանուկյան 15, Երիտասարդության 15, Չարենցի 46 և Ռոմանի 2 փողոցներ/։

31 միլիոն 737,6 հազար դրամ՝ Գավառ համայնքի «Սարուխանի թիվ 1 մանկապարտեզ», «Գավառի թիվ 7 մանկապարտեզ» և «Գավառի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ների համար գույքի ձեռքբերման համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02