Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում դիտարկեց լաբորատոր սենյակների վերանորոգման աշխատանքները
29.11.2024
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց՝ լաբորատորիայի սենյակների վերանորոգման, կահավորման և վերազինման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
Մարզպետը շրջեց լաբորատորիայի համար նախատեսված քիմիայի, աշխարհագրության, ֆիզիկայի և ինֆորմատիկայի դասասենյակներում, դիտարկեց իրականացված աշխատանքները, զրուցեց աշակերտների և մանկավարժների հետ, ծանոթացավ «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման ընթացքին ու պայմաններին, մարզադահլիճի համար անհրաժեշտ գույքի ձեռբերման հետ կապված խնդրին։
Սևանի Մ․ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի լաբորատորիայի դասասենյակների վերանորոգման և կահավորման աշխատանքները սկսվել են 2024 թվականի հոկտեմբերից և նոյեմբերի 27-ի դրությամբ հասցվել ավարտի։
Շինարարությունն իրականացվել է դպրոցի տնտեսված միջոցների հաշվին, կահավորման և վերազինման աշխատանքները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջոցներով։
Այցի ավարտին Գեղարքունիքի մարզպետը դպրոցի տնօրինության և մանկավարժների հետ քննարկեց առաջնահերթ լուծում պահանջող որոշ հարցեր։