Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի շինհրապարակներում

28.11.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի ուղեկցությամբ մշտադիտարկում անցկացրեց Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի շինհրապարակներում, որտեղ ՀՀ կառավարության կողմից հատկացված 63 միլիոն 622 հազար դրամի հաշվին ընթանում են քաղաք մտնող մուտքի հենապատի հիմնանորոգման և վնասված կամրջի կառուցման աշխատանքները։
Մարզպետը ծանթացավ շինարարարական աշխատանքների ընթացքին, զրուցեց շինարարարների հետ, արեց համապատասխան դիտողություններ և առաջարկություններ, համայնքի ղեկավարի հետ քննարկեց առաջնահերթ նշանակության հարցեր։
Ճամբարակի Գարեգին Նժդեհ փողոցի հենապատը և կամուրջը վնասվել են այս տարվա հունիսի վերջին գրանցված հորդառատ տեղումների պատճառով։
Վնասված հենապատը երկաթբերտոնային աշխատանքների տեսքով հիմնանորոգվում է 135 գծամետր երկարությամբ, 1,5-ից մինչև 3 մետր բարձրությամբ, իսկ 14 մետր երկարություն ու 3 մետր լայնություն ունեցող կամուրջը կառուցվում է երկաթբետոնյա խողովակների տեղադրումով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերի սկզբից և ավարտի կհասցվեն մինչև տարեվերջ։ Այս պահի դրությամբ շինարարությունն իրականացվել է շուրջ 70 տոկոսով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 18:15:12