Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն
28.11.2024
Նոյեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Գեղարքունիքի մարզպետի և Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատու աշխատակիցներ։
Քաղաքացիները մարզպետին դիմեցին դրամական աջակցության, վառելափայտի ձեռքբերման, առողջության վերականգնման, բնակարանի տանիքի վերանորոգմանն օժանդակելու հետ կապված խնդիրներով։
Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։