Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց լաբորատորիաների հիմնանորոգման և վերազինման աշխատանքները
27.11.2024
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Գավառի Ա․ Իսահակյանի անվան թիվ 4 և Մարտունու Ս․ Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցներ՝ լաբորատորիաների հիմնանորոգման և վերազինման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
Կարեն Սարգսյանին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության և կրթության ոլորտների ղեկավարները։
Գեղարքունիքի մարզում լաբորատորիաների համար նախատեսված սենյակների հիմնանորոգման և տեխնիկական վերազինման ցանկում առաջին փուլում ընդգրկված է 53 դպրոց։
Արդի չափորոշիչներին համապատասխանող լաբորատորիաների տեխնիկական վերազինման ու գույքի տրամադրման գործընթացներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջոցներով, իսկ սենյակների հիմնանորոգման աշխատանքները՝ կրթական հաստատությունների խնայված միջոցների հաշվին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ։
Լաբորատորիաների սենյակների հիմանորոգման և վերազինման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերից և ավարտի կհասցվեն մինչև տարեվերջ։
Ծրագրի երկրորդ փուլում, որը կսկսվի 2025 թվականի հունվարից, կընդգրկվեն նոր դպրոցներ։