Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ

27.11.2024

Նոյեմբերի 27-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Գավառի, Սևանի, Ճամբարակի և Մարտունու տարածաշրջաններում տեղացած ձյան շերտի բարձրությունը կազմում է 5-7 սանտիմետր, իսկ Վարդենյաց լեռնանցքում և Ծովագյուղ բնակավայրի տարածքում ՝ շուրջ 20 սանտիմետր, որոշ ճանապարհահատվածներում գրանցվել են սառցակալումներ։
Լուսադեմից սկսած ճանապարհները սպասարկող կազմակերպությունները մարզով անցնող միջպետական, հանրապետական, մարզային և միջհամայնքային նշանակության ճանապարհներին իրականացնում են ձնամաքրման և աղ- ավազով մշակման աշխատանքներ։
Ժամը 10։00-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ չկան, Վարդենյաց լեռնանցքն անցանելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար, բացառությամբ կցորդիչով բեռնատարների։
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 18:15:12