Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային իրազեկման աշխատանքներ՝ սիգի ձվադրման ժամանակահարվածում ձկնորսության արգելքի միջոցառումների վերաբերյալ

25.11.2024

Սևանա լճում 2024 թվականի նոյեմբերի 15-ից սիգի ձվադրման ժամանակահարվածում իրականացվող հսկողության ուժեղացված միջոցառումների մասին հանրությանը իրազեկելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Սևան համայնքներում և Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում հանդիպումներ են ունեցել համայնքների վարչական ղեկավարների և արդյունագործական ձկնորսությամբ զբաղվող անձանց հետ։
Հանդիպումներին մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, էկոպարեկային ծառայության, «Սևան ազգային պարկի»-ի, համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։
Հանդիպումների ընթացքում բանախոսները բացատրական աշխատանքներ են իրականացրել միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որոնք են՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված, «Սևան» ազգային պարկի տարածքից լողամիջոցների, որսագործիքների և ձկնորսների ժամանակավոր կացարանների դուրս բերումը, բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների Սևանա լիճ մուտքի արգելումը, Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա խիստ վերահսկողության սահմանումը, մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ հսկիչ կետերի տեղակայումը, «Սևան» ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահության իրականացումը, Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար ստուգայցերի կազմակերպումը։
Նշվել է, որ արգելքի միջոցառումներն իրականացվում են Շրջակա միջավայրի նախարարության, Էկոպարեկային ծառայության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ներքին գործերի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի համատեղ ուժերով։
Հանդիպումների ընթացքում նաև նշվել է, որ Սևանա լճում սիգի որսը կթույլատրվի միայն 2025 թվականի համար նախատեսված արդյունագործական որսի չափաքանակների որոշումից և նոր պայմանագրերի կնքումից հետո։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02