Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության պատասխանատուներին

22.11.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության փոխնախագահ Բեռնար Զենատտիին և ծրագրերի պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսեին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի միջև ստորագրված համագործակության պայմանագրի շրջանակներում առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները։
Նոյեմբերի 19-ին Իզերի դեպարտամենտի առոջապահության ոլորտի պատասխանատուները մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանի և մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց են կատարել համագործակցության շրջանակներում արդեն իսկ վերանորոգված և վերազինված Գանձակի ԱԱՊԿ, Ծովինարի և Կարմիրգյուղի բուժամբուլատորիաներ և գոհ ու տպավորված մնացել իրականացված աշխատանքներից։
Աշխատանքային խումբն այցեցել է նաև Վերին Գետաշենի բուժամբուլատորիա, որի շենքը, ըստ 2024 թվականի նոյեմբերի 5-ից 9-ի մարզպետի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության, կհիմնանորոգվի Ֆրանսիական կողմի միջոցներով, շուրջ 21 միլիոն դրամի շրջանակներում։
Մարզպետ Կարեն Սարգսյանը վստահեցրեց, որ Վերին Գետաշենի բուժամբուլատորիայի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն եկող շաբաթից, բուժհաստատության միջոցների հաշվին, նկատված ջրի արտաքին հոսքը բացառելու նպատակով, որից հետո արդեն կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները։
Կարեն Սարգսյանը ևս մեկ անգամ հանդես եկավ Գրենոբլի համալսարանական հիվանդանոցի կառավարման փորձը Գեղարքունիքի մարզի առողջության առաջնային պահպանման օղակում կիրառելու և տեղայնացնելու առաջարկով։ Ֆրանսիական կողմի ներկայացուցիչներն էլ առաջարկեցին՝ փոխհամագործակցություն սկսել մարզային նշանակության հիվանդանոցների միջև։
Այնուհետ կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտում 2025 թվականի համագործակցության ծրագրով նախատեսված առաջնահերթ անելիքները։
Հանդիպումից հետո Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանի ուղեկցությամբ Բեռնար Զենատտին և ծրագրերի պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսեն այցելեցին Արծվանիստի առողջության պահպանման կենտրոն, որում նախատեսված է Գեղարքունիք-Իզեր համագործակության շրջանակներում հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել 2025 թվականին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52