Նորություններ
ԻՐԱԶԵԿՈՒՄ
22.11.2024
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված՝ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կովերի արհեստական սերմնավորման գործընթացին՝ յուրաքանչյուր սերմնավորման համար փոխհատուցելով 10 հազար դրամ (5 հազար դրամը կվճարի անասնատերը)։
Ծրագրի համաձայն, ՀՀ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է 2025 թ․-ին սերմնավորել 3500, իսկ 2026 թ․-ին՝ 4650 կովեր։
2025 թվականին մարզում կովերի արհեստական սերմնավորումն իրականացնելու նպատակով ընդունվում են հայտեր սերմնավորման ծառայություններ մատուցող կազմակերպություններից:
Ելնելով վերոգրյալից 10 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակցության վերաբերյալ հայտը էլեկտրոնային տարբերակով միաժամանակ կարող եք ներկայացնել և՛ մարզպետի աշխատակազմ, և՛ համայնք կամ բնակավայր՝
Մանրամասները՝
http://gegharkunik.mtad.am/files/announcements/18236.pdf