Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 432 միլիոն 913,1 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում մսուր-մանկապարտեզի, մարզադահլիճի, դպրոցական շենքի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման համար

21.11.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից 432 միլիոն 913,1 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար։
Այդ թվում՝
82 միլիոն 237,30 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի ,,Գագարինի միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ-ում նոր մարզադահլիճի կառուցման համար։
53 միլիոն 200, 60 հազար դրամ՝ «Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցման համար։
214 միլիոն 046,30 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի նոր շենքի կառուցման համար։
78 միլիոն 428,90 հազար դրամ՝ «Ջիլի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր շենքի կառուցման համար։
5 միլիոն դրամ՝ Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման ծրագրի համար։
ՀՀ կառավարություն
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02