Նորություններ
ՀՀ կառավարությունը 398 միլիոն 096,2 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում մի շարք շինարարական ծրագրերի իրականացման համար
21.11.2024
ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզին հատկացնել 398 միլիոն 096,2 հազար դրամ՝ մի շարք ավտոճանապարհների, տրանսպորտային օբյեկտների վերակառուցման, և վերանորոգման, նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
Այդ թվում՝
71 միլիոն 778,8 հազար դրամ հատկացվել է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 1,5 կիլոմետր հատվածի վերակառուցման համար։
102 միլիոն 925,7 հազար դրամ՝ Հ-29, Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 18,2 կիլոմետր հատվածի հիմնանորոգման համար։
201 միլիոն 748,2 հազար դրամ՝ Տ-4-13, /Հ-39/ (Գավառ)-Գանձակ-Սարուխան-Գեղարքունիք ավտոճանապարհի 12,9 կիլոմետր հատվածի հիմնանորոգման համար։
20 միլիոն 406,0 հազար դրամ՝ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 21,5 կիլոմետր հատվածում գտնվող փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման համար։
1 միլիոն 237,5 հազար դրամ՝ Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 25 կիլոմետր հատվածում քարաթափման աշխատանքների իրականացման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
ՀՀ կառավարություն