Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

19.11.2024

Նոյեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին Վերին Շորժա տանող հիմանորոգված ճանապարհի նկատված թերությունների վերացման, Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման հետ կապված հարցեր։
Օրակարգում էին նաև Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզի հիմնանորոգումը, Աստղաձորի և Բերդկունքի մանկապարտեզների, ինչպես նաև Սևանի երաժշտական դպրոցի, Լճափի առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենքի, Գագարինի, Ակունքի և Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցների մարզադահլիճների կառուցման ընթացքի հետ կապված հարցեր։
Կարեն Սարգսյանն անդրադարձավ Գավառ քաղաքի Ազատություն փողոցի կոյուղու խցանումների հետ կապված խնդրին, ինչի հետևանքով կեղտաջրերը հաճախակի ողողում են հիմնանորոգված ճանապարհը՝ հակասանիտարական ու վթարային վիճակ ստեղծելով։
Մարզպետը հանձնարարեց՝ խցանումները վերացնելու և հարցին հիմնովին լուծում տալու համար համապատասխան աշխատանք տանել «Վեոլիա Ջուր» կազմակերպության և Գավառի համայնքապետարանի հետ։
Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նաև այլ հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02